Արմինֆո. ԶՈւ-երի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
<Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը, նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում: Նման պնդումները ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը և կայացած անհատականություններ լինելու հանգամանքը>,- գրել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ այսօր մի շարք ԶԼՄ-ներում հրապարակումներ են հայտնվել զինծառայողներին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած <Իմ քայլը> դաշինքի օգտին քվեարկել պարտադրելու մասին: