Արմինֆո. Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հասարակությանն «Իսկանդեր՚ ՕՄՀՀ մշտական ցուցադրման անհրաժեշտություն չի տեսնում: Նոյեմբերի 22-ին Գյումրիի ուսանողների հետ հանդիպմանը ԳՇ պետը նաև հավաստիացրել է, որ «Իսկանդեր՚ ՕՄՀՀ Հայաստանի ունեցած միակ սզպող սպառազինությունը չէ:
«Մենք ունենք նաև այլ տարատեսակ սպառազինություն, որը ժամանակին կներկայացվի՚, - հայտարարել է Արտակ Դավթայնը, հավելելով, որ այժմ դրանց մասին խոսելու ժամանակը չէ: Նա նաև հիշեցրել է, որ «Իսկանդերները՚ ժամանակին ներկայացվել են հասարակությանը, և այլևս դրա անհրաժեշտությունը չկա, իսկ ինչ վերաբերում է զորավարժություններին, ապա դրանք մշտապես անցկացվում են, և միայն այս տարի անցկացվել է «Իսկանդերների՚ ներգրավմամբ 4 զորավարժություն: