Արմինֆո. Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ), (ՌԴ երկաթուղիների դուստր ձեռնարկություն) աշխատակիցները հասան աշխատավարձի պահանջվող հավելավճարներին: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձլյանը տեղեկացրել է, որ երկաթուղու աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է, ղեկավարությունը և աշխատակիցները պայմանավորվել են վճարել բոնուսները:
ՀԿԵ-ի ներկայացուցչի խոսքերով, երկաթուղային հաղորդակցությունը վերականգնված է բոլոր ուղղություններով:
Նշենք, որ ընկերության աշխատակիցները, որոնք դժգոհ էին իրենց աշխատավարձի բոնուսների կրճատումից, մի քանի օր շարունակ գործադուլ էին անում: Նոյեմբերի 5-ին ՀԿԵ-ի աշխատակիցները փակեցին Երևան-Շորժա (Սևան) երկաթգծերը Ծովագյուղ գյուղի հատվածում: Նոյեմբերի 7-ին արգելափակեցին Գյումրիի ճանապարհը, իսկ Թբիլիսիի գնացքը կանգնեցվեց Այրում կայարանում, և ուղևորները տեղափոխվցին ավտոբուսներով: Մինչդեռ ՀԿԵ-ն Հայաստանի Հանրապետությունում խոշորագույն գործատուներից մեկն է, ունի ավելի քան 3000 աշխատող:
Նոյեմբերի 8-ին ՀԿԵ մամլո քարտուղարն Արմինֆո գործակալությանն ասել էր, որ ընկերության ղեկավարությունը ներկայումս բանակցում է նորմալ գործունեությանը վերադառնալու նպատակով, հաշվի առնելով, որ աշխատակիցները դժգոհ են բոնուսային հաշվարկային համակարգից, որը ներկայումս վերանայվում է (սեպտեմբերից): Այնուամենայնիվ, ԱրմԻնֆո- ի տվյալներով, ՀԿԵ-ում բոնուսային վճարումների չափի կրճատումը պայմանավորված է բեռնափոխադրումների ծավալների անկմամբ:
Նախօրեին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հույս հայտնեց, որ շուտով կգտնվի լուծում, և երկաթգծի աշխատանքը կվերականգնվի: Իսկ բոնուսային ֆոնդի հնարավոր «անարդարացի» բաշխման հարցընահամարեց ընկերության ներքին գործը, մասնավորապես «գործատուի և աշխատողների միջև հարաբերություններ»:
Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին Հարավային Կովկասի երկաթուղիներում տեղի ունեցան ստուգումներ և ՀԿԵ-ի դեմ յարուցվեց քրեական գործ`9,7 մլն դրամի չափով ԱԱՀ չվճարելու փաստով: Ինչպես հաղորդվել է, ստուգումների ուղղություններից մեկը կարող է լինել և ՀԿԵ-ի կողմից Հայաստանի բյուջեի հատկացումները: «Կոմերսանտ» թերթի տեղեկությունների համաձայն, Մոսկվայում Փաշինյանի և Պուտինի վերջին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ «Ռուսական երկաթուղիներ» -ի հայաստանյան «դուստրը» ՀԿԵ-ում բացահայտվել են 60 մլն դոլարի չարաշահումներ: Վարչապետը հայտարարել էր նաև, որ իր խոսքերը կարելի է համարվել պաշտոնական տեղեկատվություն: