Արմինֆո. «Հանրապետություն՚ կուսակցությունը դեկտեմբերյան ընտրություններին կմասնակցի իր նպատակների և ծրագրերի իրագործման համար:
«Ֆեյսբուքի՚ իր էջում այդ մասին գրել է կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ առաջիկա արտահերթ ընտրություններին առանձին մասնակցության մասին հայտարարել է նաև «Լույս՚ դաշնքի գծով «Հանրապետության՚ գործընկեր «Լուսավոր Հայաստան՚ կուսակցությունը: Շրջանառվող լուրերի համաձան, երկու կուսակցություններն ընդհանուր հայտարարի չեն հանգել ընտրություններին մասնակցության ձևաչաձի շուրջ: ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը «Հանրապետություն՚ կուսակցության անդամներին առաջարկել է մասնակցել իր գլխավորած կուսակցության համամասնական ցուցակով և չհամախնբվել դաշինքում, քանի որ դաշինքների համար սահմանված անցողիկ շեմն ավելի բարձր է, քան` կուսակցությունների համար (համապատասխանաբար` 7 և 5 տոկոս): Սակայն «Հանրապետություն՚ կուսակցության առաջնորդների հավակնությունները թույլ չեն տվել ընդունել առաջարկը: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այդ կուսակցությունները կպայմանավորվեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը՚ դաշինքում համախմբման շուրջ, որն ընտրարշավի բացարձակ առաջատարն է, թե` կմասնակցեն առանձին:
ՀԴԿ-ն, ամենայն հավանականությամբ, կբոյկոտի ընտրությունները, քանի որ դրանք անցկացվելու են հին Ընտրական օրենսգրքով: «Ժառանգություն՚ կուսակցությունը, չնայած հին ԸՕ-ով անցկացման փաստին առնչվող դժգոհությանը, այդուհանդերձ, կմասնակցի ընտրություններին, սակայն առայժմ հայտնի չէ, թե` ինչ ձևաչափով: Ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են «Սասնա Ծռեր՚ կուսակցությունը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն: Իսկ ահա ՀՀՇ-ն, որն ի սկզբանե հայտարարել էր ընտրություններին մասնակցելու մասին, հրաժարվել է այդ գաղափարից` ֆինանսական խնդիրների, ինչպես նաև այն պատճառով, որ դրանք անցկացվելու են գործող ԸՕ-ով: Ամենայն հավանականությամբ, ընտրություններին կմասնակցի նաև «Ազատ դեմոկրատներ՚ կուսակցությունը` որն իր մասնակցության ձևաչափն առայժմ չի որոշել: Ընտրություններին մասնակցության մասին հայտարարել է նաև «Ալյանս՚ կուսակցությունը: