Արմինֆո. Եթե Հայաստանն ակնկալում է, որ ԵՄ հետ համագործակցության և օգնության չափերը կբարձրացվեն նոր մակարդակի, ապա անհրաժեշտ է ստեղծել հանրապետության նոր պատկեր, որը նայում է ապագային, որը շատ հստակ պատկետացում ունի իր առաջնահերթությունների մասին, հատկապես, եթե դա պահանջում է մեծ ներդրումներ: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Այսինքն` խոսքը վերաբերում է, հիմնականում, ենթակառուցվածքային նախագծերին: Դրանք պետք է դիտարկել երկարաժամկետ հեռանկարում: Ինձ հարցնում են, թե ինչպես տրաամդրված Եվրամիությունը: Ես պատասխանում եմ, որ ամեն ինչ կախված է մեր հայ գործընկերներից: Եթե հայերը ցույց տան, որ իրենք, լավ իմաստով, կկարողանա այդ փողերն օգտագործել, կստեղծեն դրական պատկեր, ապա ավելի շատ միջոցներ կգան Հայաստան», - բացատրել է նա:
Նա նաեւ նշել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար Հայաստանը 1,5 մլն դոլար է խնդրել: Միեւնույն ժամանակ, Սվիտալսկին նշել է, որ ԵՄ-ում ավանդաբար ամեն ինչ արվում է դանդաղ, եւ նման միջոցներն արագ չեն հատկացվում, սակայն Հայաստանի դեպքում իրավիճակն այլ էր: «Արտահերթ ընտրությունների անցկացման համար մենք ֆինանսավորելու ենք 100 երկարաժամկետ և 1600 կարճաժամկետ դիտորդների», - ընդգծել է Սվիտալսկին, հավելելով, որ եթե Հայաստանը ցուցադրի, որ նպատակաուղղված ծախսել ԵՄ-ի կողմից իրեն հատկացված փողերըլ, ապա լավ հեռանկարներ կստեղծվեն: