Արմինֆո. Անհրաժեշտ է աստիճանաբար, քայլ առ քայլ, փակել բուքմեյքերական գրասենյակները Հայաստանում: Այս մասին հոկտեմբերի 24-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Կապանի կանայք ցույց են տալիս մեզ բուքմեյքերներական գրասենյակները և խնդրում փակել դրանք, նշելով, որ իրենց ամուսիններն աշխատավարձն ստանալուց անմիջապես հետո գնում են բուքմեյքերներական գրասենյակներ, և հետո միայն տուն են գալիս: Աղքատության նման մակարդակի երկրներում շատ մարդիկ խաղադրույքներ են անում հաջողության հասնելու հույսով, այդ թվում նաև հուսահատությունից դրդված», - ասել է Փաշինյանը:
Գործող վարչապետը նշել է, որ այս ուղղությամբ պետք է խիստ քայլեր ձեռնարկվեն: Մասնավորապես, խստորեն սահմանափակի գովազդը, զգալիորեն փոխվի հարկային ռեժիմը և քայլ առ քայլ շարժվել դեպի բուքմեյքերական գրասենյակները սահմանափակելու և փակելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ մասնագետների կարծիքով, բուքմեյքերական գրասենյակների փակումը վտանգավոր է, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ ցնցումների: «Քանի որ այս պահին մենք տեսնում ենք անշարժ գույքի գների աճ, եթե բոլոր բուքմեյքերները անմիջապես փակվեն, դա կհանգեցնի տասնյակ հազարավոր տարածքների ազատման և գների անկման», - ընդգծել է գործող վարչապետը: