Արմինֆո. Բաքվում արագ արձագանքեցին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովում ընդունված`«Ֆրանկոֆոնիկ տարածքում ճգնաժամային իրավիճակների, ճգնաժամի հաղթահարման և խաղաղության համախմբման մասին» բանաձևին, որը նաև խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:
Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը նշել է. որ չնայած Հայաստանի ջանքերին, չհաջողվեց չարաշահել ՖՄԿ-ին, քանի որ այդ բանաձևը լիակատար աջակցություն է արտացոլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի, ինչպես նաև խոսվում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման մասին, որով ապահովվում են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ներառյալ ուժի կամ սպառնալիքների չկիրառումը, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները: Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը պնդում է նաև, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի լեզվի համաձայն, Հայաստանը պատասխանատվություն է կրում «Ադրբեջանի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու և նրա տարածքները ռազմական օկուպացիայի տակ պահելու համար»:
«Ցանկանում ենք ընդգծել, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը հստակ սահմանում է, որ պետությունները պետք է ձեռնպահ մնան փոխադարձ, ինչպես նաև ընդհանուր առմամբ իրենց միջազգային հարաբերություններում, որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժ կամ սպառնալիք կիրառելով: Ինչ վերաբերում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին, Հելսինկյան եզրափակիչ ակտը հստակորեն նշում է հետևյալը. «Մասնակից պետությունները պետք է հարգեն իրավունքի հավասարությունը և ժողովուրդների իրենց ճակատագիրը վերահսկելու իրավունքը, հետևողականորեն գործելով ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներով և սկզբունքներով և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ներառյալ այդ պետությունների տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերը»: Հայաստանը պետք է դադարեցնի իր անհաջող ջանքերը` միջազգային հանրությանը խաբելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Հելսինկյան եզրափակիչ ակտի ներքո իր պարտավորությունները կատարելու առումով, ազատելով Ադրբեջանի գրավյալ տարածքները: Հուսով ենք, որ Հայաստանում ընտրություններից հետո այդ պետության նոր կառավարությունը կհասկանա, որ կայուն զարգացման համար Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան իր զորքերը դուրս բերել «ադրբեջանական տարածքներից», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը: