Արմինֆո. Հայաստանի նախագահը նախօրեին նոր նախարարների նշանակման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, Արտակարգ իրավիճակների նախարարությունը գլխավորել է Ֆելիքս Ցոլակյանը, ով նախկինում եղել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակվել է փոխնախարար Գարեգին Բաղրամյանը, ով նախկինում գլխավորել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչությունը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը գլխավորել է առաջին փոխնախարար, ՔՊ վարչության անդամ Հակոբ Արշակյանը:
Հոկտեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագրեր էր ստորագրել կառավարությունում ԲՀԿ և ՀՅԴ ներկայացնող վեց նախարարների պաշտոնանկության վերաբերյալ: