Արմինֆո.Հայաստանի նոր քաղաքական իրողությունն անշրջելի է: Նման տեսակետի է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, արտաքին քաղաքականության փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Այսպես, «Եվրոպական ճշմարտության» իր սյունակում հայաստանյան վերլուծաբանը, վերլուծելով վերջին իրադարձությունները Հայաստանում, նշում է, որ երկրում անսպասելի և դրամատիկ քաղաքական ճգնաժամ է տեղի ունեցել արտահերթ ընտրությունների հարցի առումով:
Նրա համոզմամբ, ԱԺ-ի և Նիկոլ Փաշինյանի միջև հարաբերություններում պառակտումը ճգնաժամ է առաջացրել, որն արագ վերածվեց բաց առճակատման, որի արդյունքում իշխանական`«Հանրապետական կուսակցությունը», որը դեռևս մեծամասնություն ունի Հայաստանի խորհրդարանում, «Բարգավաճ» Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցությունների հետ միասին փոխեցին խորհրդարանի լուծարման և վարչապետի ընտրության ընթացակարգը:
Այս առումով վերլուծաբանը հիշեցրել է, որ Հայաստանն անցյալում մի քանի անգամ հաղթահարել է լուրջ ճգնաժամներ, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարկադրված հրաժարականից մինչև խորհրդարանի ահաբեկչությունը: «Բայց հիմքեր կան պնդելու, որ երկիրը նորից վերադարձավ իր քաղաքական պատմության շրջադարձային կետին: ՀՀ կառավարության համար այս իրադարձություններն անակնկալ էին, հատկապես, երբ «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցություններն աջակցեցին նոր օրենքի ընդունմանը, որոնք մայիսին կարևոր դեր խաղացին Փաշինյանի ընտրություններում վարչապետի պաշտոնում, աջակցելով ժողովրդական բողոքի ակցիաներին: Բայց եթե հաշվի առնեք այսօրվա հայկական քաղաքականության բարձր տեմպերը, այս քայլը ավելի քիչ անակնկալներ է պարունակում: Իշխանական նախկին կուսակցությանը`ՀՀԿ-ին դա հնարավորություն է տալիս խորհրդարանը պահել իր վերահսկողության տակ, և կանգնեցնել այն գործընթացները, որոնք իրենց քաղաքական պարտություն են խոստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Սա հուսահատ քայլ է, և նախկին իշխող կոալիցիան ունի հուսահատվելու բոլոր հիմքերը: Վերջերս նրանք ականատես եղան Փաշինյանի համակիրների վստահ հաղթանակին Երևանի ավագանու ընտրություններում, որը հաստատեց ՀՀ վարչապետի և նրա նոր կառավարության նկատմամբ կայուն ժողովրդականությունը: Այդ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, թե ինչպես է նախկին քաղաքական վերնախավը մահանում», - ասել է Կիրակոսյանը:
Միևնույն ժամանակ փորձագետը գտնում է, որ առնվազն երկու քաղաքական դասեր կարելի է քաղել ներկայիս խորհրդարանական ճգնաժամից: Նախ, փարատվեցին բոլոր կասկածները, որ Հայաստանի ներկայիս խորհրդարանը չի արտացոլում նոր քաղաքական իրողությունը, և երկիրին անհրաժեշտ է ներկայացուցչական մարմնի նոր կազմ, որը կարող է առաջանալ միայն ազատ և արդար ընտրությունների դեպքում: Երկրորդ դասն այն է, որ Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու դեպքում նախկին իշխանամետ կուսակցությունները`« հանրապետականները»,«բարգավաճները» և «դաշնակները» չեն կարող հաղթահարել նույնիսկ անցումային շեմը և չմտնել նոր խորհրդարան, քանի որ նրանք շատ են վարկաբեկված: Թեև, չնայած նոր քաղաքական իրողությանը, իրական և կառուցողական ընդդիմության բացակայությունը կարող է վնասել երկրին, քանի որ ցանկացած կառավարություն ունի կառուցողական քննադատության կարիք: Բայց հաշվի առնելով, որ Փաշինյանի կառավարությունն անփորձ է և նոր է ձեռք բերում քաղաքական հասունություն, միակուսակցական կառավարումը կարող է լինել վտանգավոր: Փաշինյանն այն ժամանակներից ի վեր, երբ իրականում հանդիսանում էր իշխանության միայնակ քննադատը, բոլորից լավ գիտի, թե ինչպիսի գայթակղություն կարող է առաջացնել հաշվետու չլինելու բացակայությունը»,-ասել է վերլուծաբանը:
Կիրակոսյանը համոզված է, որ ներկայիս իրավիճակը որոշակի ռիսկեր է ստեղծում ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին կառավարության համար: Այսպես, հանրապետականների և նրանց քաղաքական դաշնակիցների համար (ովքեր արդեն հեռացել են նոր կառավարությունից) այն, որ նրանք կորցնում են քաղաքական լեգիտիմությունը, և նրանց ժողովրդականությունը միայն ընկնում է, ստեղծում է քաղաքական մահվան իրական վտանգ: «Բայց ռիսկեր կան նաև Փաշինյանի համար, և դրանք ավելի լուրջ են: Նախատեսվում էր, որ Հայաստանի քաղաքական վերափոխման հաջորդ քայլը կլինի Պուշինյանի «տեխնիկական» հրաժարականը վարչապետի պաշտոնից, միաժամանակ արգելափակելով երկու շաբաթվա ընթացքում որևէ մրցակցի թեկնածության առաջադրումը: Ներկայում գործող օրենսդրությամբ դա պետք է սկսի խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը, սակայն այժմ որևէ վստահություն չկա, որ Փաշինյանի հակառակորդները խորհրդարանում կհետևեն այդ պլանին: Չէ որ այդ սցենարով ընթանալը, որով վարչապետի պաշտոնի համար որևէ թեկնածու չի առաջադրի, նշանակում է, որ նրանք որոշել են գնալ քաղաքական ինքնասպանություն աննախադեպ քայլի, ինչը քիչ հավանական է: Իսկ եթե նրանք նոր վարչապետի թեկնածություն ներկայացնեն, դա Փաշինյանին կմղի կրկին մոբիլիզացնել իր կողմնակիցներին և կրկին ցուցարարներին դուրս բերել փողոցներ, որպեսզի ավարտվի հայկական «թավշյա հեղափոխությունը»:
Վերլուծաբանը գտնում է, որ այդ գործընթացների հետևանքներն այնքան էլ դրական չեն լինի, և, ըստ էության, Հայաստանում կընթանա լեգիտիմության համար պայքար: Կիրակոսյանը նշում է, որ իշխանության համար այդ լեգիտիմությունը բխում է «ժողովրդի մանդատից», որը որոշում է նրա ժողովրդականությունը, փողոցային ցույցերի ուժով: «Իսկ վարկաբեկված քաղաքական վերնախավի համար, որը կորցրել է հանրային աջակցությունը կոռուպցիայի և ազատ ընտրությունների բացակայության պատճառով, լեգիտիմությունը հիմնված է խորհրդարանի վերահսկողության տակ գտնվող իմիտացիոն ժողովրդավարության վրա, նույնիսկ եթե դա չի համապատասխանում ընտրողների տրամադրությանը: Չնայած դժվարին իրավիճակին, կարելի է պնդել, որ Հայաստանի նոր քաղաքական իրողությունն անշրջելի է: Նախկին կառավարությունը և իշխանամետ կուսակցություններն ավելի ու ավելի են սկսում համապատասխանել «նախկին» տերմինին, և իրենց յուրաքանչյուր քայլով ավելի են մոտենում այն եզրագծին, որից հետո նրանց մոտ կմնան երկրի քաղաքական պատմության մասին միայն կարճ հիշողություններ», - եզրափակել է վերլուծաբանը: