Արմինֆո.ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցի շուրջ ինտենսիվ խորհրդատվությունները: Ինչպես «ՌԻԱ Նովոստի՚-ին հաղորդել է Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդռախմանովը, այդ մասին որոշումը պետք է ընդունելի լինի բոլորի համար: Ավելի վաղ Հայաստանում Խաչատուրովի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել երկրում սահմանադրական կարգի տապալման համար` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող քրեական գործի շրջանակում, և դատարանը Խաչատուրովին գրավի դիմաց ազատ է արձակել: Հայաստանը ՀԱՊԿ երկրներին առաջարկել է սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
Աբդռախմանովի հավաստմամբ, այդ հարցի շուրջ ինտենսիվ խորհրդատվություններ են ընթանում ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ կազմակերպության կենտրոնակայանում` ՀԱՊԿ մշտական խորհրդի մակարդակով: Նա նաև համոզմունք է հայտնել, որ կկայացվի բոլոր կողմերի համար ընդունելի որոշում` կազմակերպության կանոնադրությանը համապատասխան: Նրա ասելով, այդ ուղղությամբ տարվող աշխատանքը ենթադրում է խուսափել ՀԱՊԿ բնականոն գործունեության համար որևէ հետևանքից: Ղազախստանի ԱԳՆ ղեկավաիր համոզմամբ, առկա իրավիճակը ոչ մի բացասական հետևանք չի ունենա ՀԱՊԿ լիամասշտաբ գործունեության համար, քանզի խորհրդատվությունների գործընթացը բնորոշ է ցանկացած կազմակերպության` ղեկավարության փոխարինման ժամանակ: