Արմինֆո. Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը գտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում բարձր մակարդակի վրա էր: Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսում:
Ա. Նավասարդյանը նշել է, որ կառավարության ղեկավարի գերազանց ելույթն անգլերենով կնպաստի Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրների լուծմանը: Փաշինյանի ելույթն արժանացավ բավականին լայն միջազգային արձագանքի:
«Մեծ ուշադրություն գրավեց նաև Հայաստանի գործող իշխանությունների վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Դրա էությունը կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) հանդիսանում է հակամարտության կողմ, և ոչ թե նրա օբյեկտը: Շատ կարևոր ուղերձ էր նաև այն, որ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարեց, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հանրապետության հայ բնակչության ոչնչացմանը, էթնիկ զտումներին: Ըստ դիվանագետի, առաջին անգամ է նման բարձր միջազգային մակարդակով խոսվեց Նախիջևանի մասին, որտեղ արդեն չի մնացել ոչ մեկ հայ: Դեսպանը հիշեցրել է հոկտեմբերի 19-ին կայանալիք միջազգային կոնֆերանսի կարևորությունը, որը նվիրված է Նախիջևանի հարցին:
Ըստ Ա. Նավասարդյանի, չի կարելի ասել, որ Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահները պատշաճ ուշադրության չէին դարձնում Լեռնային Ղարաբաղի հարցին, բայց նրանց ելույթները միջազգային հարթակներում սիմետրիկ էին ադրբեջանական մոտեցումներին, այն իմաստով, որ երկու երկրներն էլ ղեկավարվում էին միատեսակ քրեական, օլիգարխիկ, բռնատիրական ռեժիմների կողմից: Հետևաբար, ըստ դիվանագետի, արտաքին և ներքին քաղաքական գործընթացները, ըստ էության, սերտորեն փոխկապակցված են: Վերջին զարգացումները Հայաստանում (ավագանու ընտրությունները - խմբ.), մեկ անգամ ևս ապացուցում են, որ ներկայիս իշխանություններն ի վիճակի են երկիրը դուրս բերել նոր միջազգային մակարդակ: