Արմինֆո. Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել 2008 թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Այդ մասին հայտնում է ՀՔԾ-ն:
Հատկանշական է, որ ավելի վաղ Վերաքննիչ դատարանը, վերանայելով Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ազատ արձակեց նրան՝ վկայակոչելով պետության ղեկավարի անձեռնմխելիությունը և որևէ խափանման միջոց չսահմանելով երկրորդ նախագահի նկատմամբ:
Այնուամենայնիվ, ՀՔԾ-ն առանց որևէ օրինական հիմնավորման առգրավել է երկրորդ նախագահի անձնագիրը, ինչի պատճառով Քոչարյանը չի կարողացել մեկնել արերկիր՝ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով: Նման քայլի անօրինականության վերաբերյալ Քոչարյանի փաստաբանների հայտարարություններից հետո արդեն ՀՔԾ-ն պոստֆակտում Քոչարյանի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու որոշում է կայացրել, որպեսզի նրան անձնագիր չտալու օրինական հիմք ունենա: