Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր ներկայացուցչին չի առաջադրի Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Փոխխոսնակը հայտարարել է, որ ՀՀԿ որոշումը պայմանավորված է մի շարք պատճառներով, մասնավորապես՝ այն բանով, որ հեղափոխությունից հետո կուսակցության ներկայացուցիչներն ավելի լուրջ խնդիրներ են տեսնում, այդ թվում՝ արտաքին և ներքաղաքական մարտահրավերները, որոնցով անհրաժեշտ է զբաղվել:
Դիտարկմանը, որ լինելով իշխանության ղեկին՝ ՀՀԿ ներկայացուցիչները միշտ մասանակցել են Ավագանու խորհրդի ընտրություններին, Շարմազանովը հայտարարել է. <Ոչ միշտ: Երկրում իրավիճակի փոփոխման ժամանակ քաղաքական գործիչները կարող են փոխել իրենց դիրքորոշումը: Այժմ շատ ավելի կարևոր հարցեր կան, քան Երևանի ավագանու ընտրույունները>,- հայտարարել է փոխխոսնակը՝ ավելացնելով, որ կուսակցությունը դեռ չի քննարկել այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին կմասնակցեն` դերասան Հայ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիրե, Զարուհի Փոստանջյանը («Երկիր Ծիրանիե), Արարատ Զուրաբյանը (ՀՀՇ), Արտակ Զեյնալյանը («Լուսավոր Հայաստանե և «Հանրապետությունե կուսակցություններ): Մասնակցելու ցանկություն են հայտնել նաև հայտնի հայ ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, ով նաև Անդրեաս Ղուկասյանի կինն է («ԳԱԼԱե կուսակցություն): <Ժառանգություն> կուսակցությունը որոշել է քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել Րաֆֆի Հովաննիսյանի թեկնածությունը, իսկ <Օրինաց երկիր> կուսակցությունից քաղաքապետի պաշտոնի թեկնածու կառաջադրվի <Օրինաց երկիր> կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: ՀՀ ԿԸՀ-ն Երևանի Ավագանու խորհրդի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակել սեպտեմբերի 23-ը: Նախընտրական արշավը կսկսվի սեպտեմեբրի 10-ից: