Արմինֆո. Հուշարձաններ կանգնեցնելով հայրենիքի համար զոհվածների հիշատակին՝ մենք թույլ չենք տալիս մեզ մոռանալ այն պատասխանատվության մասին, որը նրանք մեր ուսերին դրել են՝ իրենց կյանքը զոհելով հայրենիքի համար, օգոստոսի25-ին Հրազդան քաղաքում Արցախյան հերոսամարտի զոհերին նվիրված հուշահամալիրի բացման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես նշել է Փաշինյանը, զոհված զինվորների հուշարձանները կոչված են արթնացնելու մեր մեջ խղճի զգացումը, եթե ինչ-որ պահի կորցրել ենք այն: Ամեն անգամ, անցնելով այդ հուշարձանների կողքով, մենք կգիտակցենք մեր սխալը, եթե այդպիսիք եղել են, կվերգտնենք հպարտության զգացումը, եթե ինչ-որ տեղ կորցրել ենք, ասել է նա:
Միջոցառմանը ներկա են գտնվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, բազմաթիվ հյուրեր: