Արմինֆո. Գերմանիան պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:
Կանցլերը հիշեցրել է, որ Գերմանիան ԵԱՀԿ ՄԽ անդամ է: Նրա խոսքով, շատ կարևոր է ղարաբաղյան խնդիրը լուծել լավ մթնոլորտում, և այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին:
Մերկելն անդրադարձել է նաև Բունդեսթագի պատգամավորին Լեռնային Ղարաբաղ այցելության համար Ադրբեջանի ԱԳՆ <սև ցուցակում> ներառմանը, ինչի հետևանքով նրան հրաժարվել են մուտքի վիզա տրամադրել <Մենք որոշեցինք, որ նրա աշխատանքը կկատարվի այլ պատգամավորի կողմից: Խոսքը վերաբերում է Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի անդամին>,- հայտնել է նա:
Նրա խոսքով, ցանկացած հարց, հակամարտությունը պետք է լուծվի միայն բանակացությունների միջոցով: <Մեզ համար կարևոր էր, որ այս այցը կայանա, քանի որ ժամանակը չի ներում, և մենք պետք է ջանք գործադրենք հակամարտության կարգավորմա համար>,- ասել է Մերկելը: