Արմինֆո. Հայաստանի արտաքին քաղաքականությունն այլ գործընկերների հետ հարաբերությունների հաշվին չի կառուցվում: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԵՄ և ԵԱՏՄ հետ Հայաստանի հարաբերությունները:
Վարչապետի խոսքով, Հայաստանի նոր կառավարությունը թավշյա հեղափոխությունից հետո բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ փոխել երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը: <Մեն մտադիր չենք շրջադարձներ կատարել արտաքին քաղաքականությունում, և կզարգացնենք հարաբերություններն ինչպես ՌԴ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ, այնպես էլ ԵՄ, մասնավորապես՝ Գերմանիայի հետ>,- հայտարարել է նա: <Մենք հակասություններ և հակակշիռների անհրաժեշտություն չենք տեսնում>,- նշել է Փաշինյանը: Անգելա Մերկելն իր հերթին նշել է, որ այս համատեքստում Հայաստանը կարող է հիանալի օրինակ լինել, թե ինչպես կարելի է հավասարապես լավ հարաբերություններ ունենալ թե ԵՄ, թե ԵԱՏՄ հետ: