Արմինֆո. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Սյունիքի մարզի Շուրնուխ գյուղում ԼԳԲՏ-ներին ծեծի ենթարկելու փաստը:
Հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասված է. «Մենք դատապարտում ենք անհանդուրժողականության հողի վրա տեղի ունեցած ցանկացած բռնություն, այդ թվում նաև ԼԳԲՏ խմբի 9 անդամներին ծեծի ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել հուլիսի 3-ին: Պետությունը պատասխանատու է ՀՀ բոլոր քաղաքացիների անվտանգության համար», - ասված է մի դեսպանատան հայտարարության մեջ:
Նշենք, որ Շուրնուխի միջադեպը դատապարտող հայտարարությմբ են այսօր հանդես եկել նաև Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ի երեկոյան Սյունիքի մարզի Շուրնուխ գյուղի 30 բնակիչներ ծեծի են ենաթրկել ԼԳԲՏ խմբի 9 անդամներին: Խմբի անդամներից երկուսը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ յոթն ստացել է առաջին բուժօգնություն: