Արմինֆո. «Ծառուկյան» դաշինքը չի ցանկանում հանդես գալ 2008 թ. մարտի 1-ի գործի շուրջ վերջին գործընթացների առնչությամբ քաղաքական մեկնաբանություններով: Այդ մասին ԱրմԻնֆո թղթակցին հայտարարել է դաշինքից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Գործը գտնվում է իրավական հարթությունում, և մենք նպատակահարմար չենք համարում տվյալ փուլում հանդես գալ քաղաքական հայտարարություններով: Մենք այդ հարցը դիտարկում ենք բացառապես իրավական հարթությունում»,- հայտարարել է Զոհրաբյանը՝ հայտնելով, որ այսօր նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երկրում համաներում հայտարարելու առաջարկով: Նրա խոսքով, դա կօգնի բեռնաթափել բանտերը և հանդիսանում է երկար սպասված մարդասիրական քայլ:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հանդիսանում է «Ծառուկյան» դաշինքի հըիմնական ուժը, 2008 թ. ստեղծվել է հենց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, ով ներկայումս որպես մեղադրյալ է անցնում մարտի 1-ի գործով: