Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը շահագործման է հանձնել տեխնոլոգիապես արդիականացված POS-տերմինալների և հատուկ օժանդակ սարքավորումների նոր սերունդ, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին կատարել անհպում եղանակով և առանց PIN-կոդի մուտքագրման քարտային վճարումներ, ինչն առավելագույնս պարզեցնում է վճարման գործընթացը:
Ինչպես տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը, ակնթարթորեն իրականացնել անկանխիկ վճարում ընդամենը POS-տերմինալին քարտի մեկ հպումով կարելի է ցանկացած առևտրի կետում, որտեղ տեղադրված է ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-տերմինալ հետևյալ ցանկից https://www.vtb.am/branches/pos/: Անհպում քարտերով գործարքները չեն պահանջում PIN-կոդի մուտքագրում մինչև 10.000 ՀՀ դրամի գործարքների դեպքում, ինչն էլ ավելի է պարզեցնում վճարման գործընթացը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն այդպիսով ստեղծել է անհրաժեշտ բոլոր նախադրյալները երկրում անկանխիկ վճարումների զարգացման համար՝ պարզեցնելով ինչպես քարտապանների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի կյանքը:
Բացի այդ, 2017 թ.-ի օգոստոս ամսից Բանկը գործարկել է իր առաջին անհպում քարտերը, և այսօրվա դրությամբ Բանկին, հաճախորդների կողմից մեծ պահանջարկի շնորհիվ, հաջողվել է տեղափոխել իր քարտային պորտֆելի ավելի քան 1/3-ն անհպում տեխնոլոգիայով հագեցած քարտերին:
Իսկ առևտրային կետերում, որտեղ տեղադրված են ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-տերմինալները, սպասարկման որակը բարձրացնելու նպատակով Բանկը գործարկել է կետերի սեփականատերերի և աշխատակիցների նոր շուրջօրյա խորհրդատվության ծառայություն բոլոր այն հարցերով, որոնք կապված են ինչպես վճարային քարտերի, այնպես էլ POS-տերմինալների սպասարկման հետ: Տվյալ նորարարությունը կօգնի առևտրային կետերի աշխատակիցներին սպասարկել վճարային քարտերն ավելի վստահ, քանի որ Բանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակիցները պատրաստ են տրամադրել մասնագիտական օգնություն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» 16-րդ վերլուծական թողարկման, ՎՏԲ-Հայաստան Բանկը շուկայի առաջատարն է ակտիվ քարտերի թվով, ինչպես ընդհանուր, այնպես էլ MasterCard և Visa քարտերով, ինչպես նաև պլաստիկ գործարքի ծավալով: Օրինակ, 2017-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկն ուներ մոտ 334 հազար քարտ, որից ավելի քան 181 հազարը`MasterCard և մոտ 153 հազարը`Visa քարտեր: 2017 թվականի առաջին 9 ամիսներին բանկի պլաստիկ գործարքների ծավալը կազմել է 181.2 մլրդ դրամ, որի 93%-ը կամ 167.2 մլրդ.դրամը կազմել են բանկոմատային գործարքները, տարեկան աճը`13.5%, իսկ բանկոմատներով գործարքների աճը`14%: Մինչև 2013 թ., ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում և սպասարկում էր միջազգային VISA քարտեր, բայց 2013-ի սեպտեմբերից դառնալով MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, սկսեց թողարկել և սպասարկել Cirrus / Maestro և MasterCard քարտերը, միաժամանակ սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը: ՎՏԲ-Հայաստան Բանկը ունի իր սեփական պրոցեսինգը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: