Արմինֆո.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում բացահայտվել է խախտումների և չարաշահումների երկու դեպք, որոնք ներկայումս ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայությունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում, հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Մինչդեռ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյան այսօր խորհրդարանում հայտարարել է, որ առաջիկայում ԱԱԾ-ն կդադարի զբաղվել տնտեսական հանցագործություններով, բացառությամբ հատուկ նշանակություն ունեցողների: «Մնացած դեպքերում տնտեսական հանցագործությամբ պետք է զբաղվեն հարկային մարմինները և ոստիկանությունը», - ասել է նա:
Բացի այդ, Վանեցյան վստահեցրել է, որ ԱԱԾ-ն մտադիր չէ ռեպրեսիաների և ձերբակալությունների ալիք սկսել: «Մենք պարզապես ուզում ենք մարդկանց դնել ճիշտ ուղու վրա, եթե նրանք կողմից կատարված հանցագործություններն առանձնապես մ,եծ վնաս չեն հասցրել պետությանը և հասարակությանը», - բացատրել է Վանեցյանը: Անդրադառնալով սուպերմարկետների կողմից կատարված խախտումներին, որոնք 20% ավելացված արժեքի հարկի փոխարեն վճարել են 2% եկամտահարկ, Վանեցյանն ասել է, որ այդ գործի շրջանակներում կհարցաքննվի Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: «Քանի որ նա ներկա է եղել բանակցություններին, որոնց ընթացքում ՊԵԿ-ը սուպերմարկետների սեփականատերերին տվել է նման արտոնություն»,-ասել է նա, հավելելով ԱԱԾ-ում կադրերի պակասի մասին: «Ահա թե ինչու 2018 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ես մտադիր եմ բարձրացնել ԱԱԾ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը, կրկնում եմ, ոչ թե նոմինալ, այլ էական», - ասել է Վանեցյանը:
Նշենք, որ ԱԱԾ-ին 2017 թվականի բյուջեով հատկացվել է 20,5 մլրդ դրամ, որից ծախսվել է 19,6 մլրդ դրամը: