Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին դռնփակ հանդիպում է անցկացրել Երևանի քաղքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Չնայած նոր վարչապետի հրապարակային գործելաոճի հակմանը` այդ հանդիպումը չի լուսաբանվել, և այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել:
Ինչպես ԱրմԻնֆոյին հաղորդել է Երևանի քաղաքապետարանին մոտ աղբյուրը, Փաշինյանի հետ հանդիպումից հետո Մարգարյանը հանդիպել է Երևանի համայնքների ղեկավարների հետ: Այդ հանդիպման մասնակիցների հավաստմամբ, Մարգարյանը չափազանց ճնշված և վշտալի տեսք է ունեցել:
Ուշագրավ է, որ Մարգարյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Երբ ես Երևանի քաղաքապետի հրաժարականի կոչ հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը դրան կհետևի՚:
Այդուհանդերձ, նշենք, որ, գործող օրենսդրության համաձայն, անգամ Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում Երևանի քաղաքապետ կդառնա ՀՀԿ ներկայացուցիչ, քանի որ քաղաքապետին ընտրում է Երևանի ավագանու խորհուրդը, որտեղ ՀՀԿ մեծամասնություն ունի: Ըստ երևույթին, հենց այդ պատճառով Փաշինյանն առայժմ չի շտապում հրաժարականի կոչով դիմել Մարգարյանին: