Արմինֆո. Ռուսաստանը հակված է շարունակել համագործակցությունը եղբայրական Հայաստանի հետ` ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների մակարդակով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 4-ի ավանդական ճեպազրույցում:
Նա հիշեցրել է, որ մայիսի 8-ին Հայաստանի խորհրդարանում կայանալու է վարչապետի ընտրություն: Զախարովան նաև նշել է, որ իրավիճակը Հայաստանում հանգիստ է, և ՌԴ ԱԳՆ-ն հերթական անգամ կողմերին կոչ է անում իրավիճակտը կարգավորել ՀՀ սահմանադրության և օրենքների հիման վրա: