Արմինֆո. Մեր որոշումը կլինի միասնական, և մայիսի 8-ին մենք վարչապետ կունենանք: Մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով այն դիտողությանը, որ նախորդ անգամ նույնպես ՀՀԿ ներկայացուցիչները հայտարարել էին, թե չեն խոչընդոտի Փաշինյանի ընտրությանը, սակայն միաձայն «դեմ՚ քվեարկեցին, Բաղդասարյանը հայտարարել է, որ նախորդ անգամ ՀՀԿ-ն չի խոչընդնոտել քվեարկությանը, իսկ այժմ կուսակցության ներկայացուցիչները կպաշտպանեն Փաշինյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել էր 45 պատգամավոր, «դեմ՚` 56-ը: