Արմինֆո. Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիներն առաջին անգամ հնարավորություն ունեն կատարելու իրենց ընտրություն արդար ընտրությունների միջոցով: Այս մասին ապրիլի 29-ին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Երևանի ավագանում անդամ Էդուարդ Աղաջանյանը:
Նա նշել է, որ տեղեկատվական պատերազմի ժամանակ նրանք հայտարարում էին, որ բողոքի այս ակցիան հակառուսական է և համեմատում էին Մայդանի հետ: «Ժողովրդի իշխանության դեպքում ցանկացած հակառուսական տրամադրություն պարզապես անհնար է: Կեցցե ժողովրդի իշխանությունը», - ասել է Աղաջանյանը: Նա նաև նշել է, որ բողոքի ցույցերին միացել են նոր համայնքներ, միաժամանակ խորհրդարանական խմբակցություններին կոչ անելով մայիսի 1-ին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:
Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նշել է, որ խաղաղ դիմադրության օգնությամբ ցուցարարները կարողացան հասնել մեծ փոփոխությունների: «Ես ողջունում եմ բոլոր քաղաքական ուժերին, մասնավորապես խորհրդարանական խմբակցություններին, իրենց իմաստության և այն բանի համար, որ նրանք նույնպես որոշել են ընտրել ազգային թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Համոզված եմ, որ շատ մասնագետներ, ովքեր թողել են մեր երկիրը, կվերադառնան իրենց հայրենիք: Մենք կարտահայտենք մեր քաղաքական կամքը, որպեսզի կառուցենք մեր երազանքների Հայաստանը», - եզրափակել է պատգամավորը:
Իր հերթին, Երևան քաղաքի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ոչ մի վենդետա չի լինելու, բայց եթե ինչ-որ մեկը խախտում է օրենքը, ապա պետք է կրի լիարժեք պատիժ: «Սա ժողովրդի հաղթանակն է և նման հաղթանակներ դեռ շատ են լինելու: Սա հենց սկիզբն է: Հայաստանի քաղաքացիները հաղթեցին և իրենց հաղթանակը կհասցնեն տրամաբանական ավարտին», - ասել է Սիմոնյանը:
Իր հերթին, դերասանուհի Արսինե Խանջյանը հայտարարել է, որ եթե չգար Հայաստան, ապա չէր կարող հասկանալ այն բարդ աշխատանքը, որը կատարել են բողոքի ակցիայի մասնակիցները: «Տեսնելով ձեզ, իսկույն հասկանում ես, որ Հայաստանում կարելի է հասնել փոփոխությունների: Դուք ձեր կամքով կարողացաք հասնել փոփոխությունների, դուք ապացուցեցիք, որ մեր երկիրն ունի ապագա: Ես կոչ եմ անում բոլոր խորհրդարանական խմբակցություններին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Մենք շատ բան ունենք անելու, և ես հավատում եմ, որ մեր երկրում փոփոխություններ կլինեն»,-եզրափակել է դերասանուհին: