Արմինֆո.Մայիսի 1-ի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնի համար թեկնածու չի առաջադրի: Այդ մասին քիչ առաջ հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա ասելով, իրավիճակը երկրում փոխվել է: «Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար պետության շաահերն ամեն բանից վեր են, մենք չենք կարող երկիրը տանել ցնցումների», - հայտարարեել է նա: Թե ինչ պատճառով է ՀՀԿ-ն հրաժարվել իր նախնական որոշումից՝ պարզ չէ: Այդպիսի որոշում է կայացվել կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հանրապետականների հանդիպումից հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀԿ-ն դիտարկում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը պաշտպանելու տարբերակը, ով այսօր հանդես կգա հայտարարությամբ: