Արմինֆո. ՀՀԿ-ն վարչապետի ընտրության վերաբերյալ իր որոշման մասին կհայտարարի ապրիլի 30-ին, ժամը 18:00-ին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազաանովը: Նա հավաստիացրել է, որ որոշում կայացնելիս ՀՀԿ-ն կելնի երկրի անվտանգության եւ կայունության նկատառումներից, հավելելով, որ ՀՀԿ դիրքորոշումը կլինի միասնական:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որպեսզի վարչապետի ընտրություններում ՀՀԿ-ն պաշտպանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, Շարմազանովն արտահայտել է իր անձնական կարծիքը. «Ինձ թվում է, որ Փաշինյանը չունի երկրի վարչաապետի համար անհրաժեշտ հատկանիշներ»:
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն մտադիր է վարչապետի պաշտոնի համար առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Իսկ եթե իրավիճակը թեժանա, ապա, ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, որպես փոխզիջումային տարբերակ ՀՀԿ-ն կդիտարկի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը պաշտպանելու հնարավորությունը: