Արմինֆո. «Քայլ արա՚ շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին խորհուրդ է տվել չփորձել ժամանակ շահել:
Նա հայտարարել է, որ ՀՀԿ-ն հիմա փորձում է ժամանակ շահել և վարչապետ նշանակել Կարեն Կարապետյանին, կարծելով, թե ժողովուրդն այնքան միամիտ է, որ կհամաձայնի մեկ հանրապետականին փոխարինել մյուսով:
Արձագանքելով Կարապետյանի այն հայտարարությանը, թե վարչապետին հրապարակում չեն ընտրում, Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Կարեն կարապետյանն իր խոսքերը ճիշտ չի հասկացել: «Վարչապետին պետք է ընտրի ԱԺ-ն, օրենքին համապաատսխան, նրան պետք է առաջադրի խմբակցությունը, իսկ մինչ այդ հրապարակում ժողովուրդը պետք է տա իր հմաձայնությունը դրան՚, - ասել է Փաշինյանը, ընդսմին չբացառելով, որ «Ելք՚ խմբակցությունն առաջադրի իր թեկնածուին: Անդրադառնալով այն դիտողությանը, որ ՀՀԿ-ն չի քվեարկի «Ելքի՚ առաջադրած թեկնածուի օգտին, Փաշինյանը հարց է տվել. « Դե հիմա նրանք ցանկանու՞մ են ելք գտնել ստեղծված իրավիճակից: Նրանք արդեն իշխանություն չեն Հայաստանում և չպետք է լինեն, սրանով ամեն ինչ ասված է՚: Նա նաև ընդգծել է, որ իրենք կբոյկոտեն արտահերթ ընտրությունները` եթե դրանք հայտարարվեն: Փաշինյանը փաստել է, որ ժողովուրդը հաղթել է, և այժմ հարկավոր է արձանագրել այդ հաղթանակի արդյունքները: