Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր իրա¬վասությանը վերապահված խնդիրների լուծման կապակցությամբ շարունակելով ՀՀ տե¬ղե¬կատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատ¬վա¬կան պա¬շարների պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումների իրակա¬նա¬ցումը, բացահայտել և կանխել է Հայաստանի Հանրապետության պետական կառա¬վարման տար¬բեր մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռ¬հար¬¬ձակ¬ման հերթական դեպքը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տար¬բեր մար¬¬մինների էլեկտրոնային փոստերին Նիդեռլանդների Թագավորությունում գրանց¬ված IP-հասցեից ադրբեջանական կոնտակտային տվյալներով ուղարկվել են վնասաբեր ծրագրեր պարունակող էլեկտրոնային նամակներ, որոնք հնարավորություն են տալիս համակարգչային ցան¬ցե¬րում պահվող տեղեկատվությունը գաղտնի պատճենա¬հա¬¬նելու և Ավստրալիայում գրանց¬¬ված IP-հասցեի սերվերին փոխանցելու։
ՀՀ ԱԱԾ աշ¬խատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ տե¬ղեկատվական և հեռա¬հա¬ղոր¬դակ¬ցա¬կան համակարգերի և ցանցերի աշ¬խա¬¬տան¬¬քին անօ¬րի¬նա¬կան միջամտու¬թյունն անհապաղ խափանվել է՝ հիշյալ վնասաբեր ծրագրերը վնասազերծվել են, և տեղեկատվության արտահոսքը կանխվել է։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասի («Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելըե) հատկանիշներով քննվող քրեական գործով ուղարկվել են իրավական օգնության միջնորդություններ, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավասու մարմինների ներգրավմամբ ձեռնարկվում են մեծածա¬վալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ վերը նշված վնասա¬բեր ծրագրերը մշակող և օգտագործող անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղու¬թյամբ: