Արմինֆո.Ընդդիմադիր «Ելք՚ դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանն ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանից պահանջել է հրաժարվել կառավարական ամառանոցից, որը կառավարության որոշմամբ նրան հանձնվել է անվճար` որպես սեփականություն:
Զեյնալյանը համոզմունք է հայտնել, որ կառավարության այդ որոշումը նախապես համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի հետ կամ կայկացվել է հենց նրա առաջարկությամբ: Պատգամավորի կարծիքով, Սերժ Սարգսյանի նման վարքագիծը ծայրահեղ էգոիզմի դրսևորում է: «Չէ որ Հրազդանի գեղատեսիլ կիրճում գտնվող կառավարական ամառանոցները ժողովրդի ձեռքբերումն են, որտեղ դեռ խորհրդային ժամանակներում ապրել են հանրապետության ղեկավարները, որոնք պաշտոնից հեռանալուց հետո փոխել են բնակության վայրը: Սա առաջին և միակ դեպքն է, երբ կառավարական ամառամոցը հանձնվում է նախկին նախագահի սեփականությանը: Անհրաժեշտ է կասեցնել այդ որոշման կատարումը: Սերժ Սարգսյանին հորդորում եմ հրաժարվել ամառանոցից, քանի դեռ չեն եկել այն ժամանակները, երբ իրեն կստիպեն լքել այն՚, - հայտարարել է Զեյնալյանը: