Արմինֆո. Երկրի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ռազմավարության առումով հայ հասարակությունում գոյություն ունի կոնսենսուս,: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Աֆրիկայում լույս է տեսնող և Միջին Ասիայի և Պարսից ծոցի երկրներում տարածվող Gulf News անգլալեզու պարբերականի և Global FDI reports գործակալության հետ բացառիկ հարցազրույցում:
Ըստ նրա, Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է 4 հիմնական ուղղություններով`լինել ակտիվ, ներգրավված, կայուն և ներկայություն ապահովել այնտեղ, որտեղ պահանջում են շահերը: «Վերջին 10 տարիների ընթացքում, մենք շարունակում է ջանքեր գործադրել Արցախի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ և կայուն խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Չնայած մեր բոլոր ջանքերին, և բարի կամքի արտահայտությանը, ինչին նպաստել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, մենք դեռ բավականին երկար ճանապարհ ունենք անցնելու: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախստման պատճառով մեր ջանքերը հետագայում վտանգվեցին, ինչը շարունակվում է մինչ օրս: Ադրբեջանի սադրանքներն իրենց գագաթնակետին հասան 2014 թվականի օգոստոսին և 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում», - ասել է նախագահը, ընդգծելով, որ Ադրբեջանի ղեկավարները գլուխները կորցրել են նավթային դոլարներից, և շարունակում են հակամարտության կարգավորմանը մոտենալ մաքսիմալիստական դիրքերից:
Սարգսյանն ընդգծել է, որ իր նախագահության ժամանակ նախաձեռնել էր նոր էջ բացել հարևան Թուրքիայի հետ հարաբերություններում: Այս նախաձեռնության արդյունքում 2009 թվականին Ցյուրիխում ստորագրվեցին Արձանագրությունները, որի նպատակն էր սահմանների բացումը և հայերեն-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
«Ցավոք, Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը և բարիդրացիության գաղափարներից, առաջին պլան մղելով նախապայմանները, որոնք որևէ առնչություն չունեին այդ արձանագրությունների հետ: Այդ դիրքորոշման պատճառով մենք ստիպված էին չեղյալ հայտարարել այդ փաստաթղթերը», - ասել է ՀՀ նախագահը: Սարգսյանը նշել է, որ եթե Թուրքիայի ղեկավարությունը հասունանա Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների նորմալացնելու համար, Երևանը պատրաստ կլինի կրկին Անկարային ընձեռել նման հնարավորություն: