Արմինֆո.ՀԱՊԿ-ը լիազորված չէ միջամտելու ռազմական գործողություններին, որոնք տեղի են ունենում Ղարաբաղի տարածքում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նախկին նախարարը հայտարարել է, որ ՀԱՊԿ հետ պայմանագիր կնքել է Հայաստանը, այլ ոչ թե՝ Ղարաբաղը, և կառույցը կարող է միջամտել իրավիճակին միայն այն դեպքում, եթե անմիջական ագրեսիա կիրառվի Հայաստանի դեմ: «Մեր հասարակայնությունը մշտապես մեղադրում է ՀԱՊԿ-ին, որ կառույցը չի միջամտել իրավիճակին, սակայն նույն հաջողությամբ կարողենք հարց տալ, թե ինչու ՆԱՏՕ-ն անտարբեր մնաց»,- նշել է Հարությունայնը:
Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Ադրբեջանը Ռուսաստանի «հավանությունն» է ստացել ապրիլյան իրադարձությունները սկսելու համար՝ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է,որ նման կարծիքներն ամենևին չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, Հարությունյանի կարծիքով, Ռուսաստանին տվյալ պահին բացարձակապես ձեռնտու չէ տարածաշրջանում էսկալացիան: