Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ը հերքում է ավելի վաղ արված հայտարարությունը. «Նախնական տվյալներով` Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան»,- հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Նշենք, որ ավելի վաղ ԱԳՆ-ը հայտնել էր, որ Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր կան:
Ինչպես հաղորդվել է, մարտի 25-ին Կեմերովո քաղաքի առեւտրի կենտրոնում հրդեհի զոհ է դարձել 48 մարդ, սակայն զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ տուժել է մոտ 50 մարդ, և նրանցից ոմանք գտնվում են ծանր վիճակում: Մահացածների թվում կա առնվազն ինը երեխա: Առեւտրի կենտրոնում գտնվողներից ևս 27 մարդ անհետ կորած է: Զոհերի ընտանիքները կստանան 1 մլն ռուբլի փոխհատուցում: