Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներե-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներիե Ан-148 ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում: Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքերը փոխանցել ավիավթարում զոհվածների հարազատներին և մերձավորներին»: