Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասինե ՀՀ օրենքի նախագծի
վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Սահմանադրությունը նորովի կարգավորում ունի, որով անհրաժեշտ է հստակեցնել նախարարությունների ցանկը և կառավարության գործունեության կարգը: «Ներկայում այդ հարցը կարգավորվում է երկու ակտով՝ կառավարության գործունեությունը կանոնակարգվում է Նախագահի հրամանագրով, իսկ նախարարությունների ցանկը
սահմանվում է օրենքով: Ո՞րն է հիմնական կարգավորումը, որ մենք առաջարկում ենք:
Կառավարությունը կազմավորված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու
փոխվարչապետներից և նախարարներից: Ընդ որում, կառավարությունը համարվելու է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության անդամների առնվազն 2/3-ըե,- ներկայացրել է Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ Սահմանադրությունը նախատեսել է մի շարք դրույթներ, թե ինչ ժամկետում պետք է առաջարկվեն կառավարության անդամների թեկնածուները, որն է վերջնաժամկետը, որպեսզի կառավարությունը ձևավորվի: Օրինագծով նախատեսվում է, որ կառավարության կառուցվածքում ընդգրկվելու է 18 նախարարություն, սահմանվում է կառավարության անդամի երդում տալու նոր պահանջ: Սահմանվել են նաև դեպքերը, որոնց պարագայում վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական: Դավիթ Հարությունյանն անդրադարձել է նաև կառավարության նիստերի դռնփակության հետ կապված հարցին, որը նրա խոսքով, դառնալու է քննարկման առարկա: «Պետք է նշեմ, որ աշխարհում բոլոր երկրների կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ, և
միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել որոշակի հարցի վերաբերյալ՝ վարչապետի որոշումներով կառավարության նիստերի որոշակի մասերն անցկացվում են դռնբաց:
Միաժամանակ, կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու համար
նախատեսվում է, որ վարչապետը պարտավոր է ապահովել հանրությանը կառավարության
գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումըե,- ասել է նախարարը: