Արմինֆո. Հայաստանը միշտ հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկ գրասենյակի հնարավորութոյւնների ընդլայնման օգտին:
Հունվարի 29-ին 2017-ի արդյունքների ամփոփման ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Անկասկած, եթե ավելացնենք ինչպես դիտորդական առաքելությունների թիվը, այնպես էլ դրանց գործունեության
արդյունավետությունը, ապա դա կարող է բարենպաստ լինել լարվածության թուլացման առումով ԼՂ հակամարտության գոտում», - ասել է նախարարը:
ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել է Վիեննայում, ապա դա արվել են ևս մի քանի առաջարկություններ, ինչին իրենց համաձայնությունն են տվել Հայաստանն ու Արցախը, բայց դրանք չեն իրականացվել Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: «Կրակովում, նախարարների մակարդակով
ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն`կատարել քայլ առաջ, 7 հոգով ավելացնելով Անջեյ Կասպշիկի թիմը: Կրակովից հետո Բաքուն կրկին լռում է, որոշման մասին խոսում են միայն Հայաստանն ու համանախագահները: Փետրվարին միջնորդները կայցելեն տարածաշրջան, տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն: Հուսով եմ, որ այդ պայմանավորվածությունները կկատարվեն, և ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ չի
կատարի քայլ ետ», - ասել է նախարարը:
Միևնույն ժամանակ, անդրադառնալով միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, Նալբանդյանը նշել է, որ հայտարարել է, որ այդ մասին արդեն խոսվում է առնվազն 8 տարի: «Առաջարկությունը գալիս է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: Այս մասին քննարկվել է Վիեննայի հանդիպման ժամանակ: Մենք եկանք նրան, որ այդ կառույցը պետք է ստեղծվի: Բայց Ադրբեջանը կրկին հրաժարվում է: Չնայած միջնորդներն առնվազն երկու անգամ հայտարարել են, որ Հայաստանը համաձայն է, և հերթն Ադրբեջանինն է: Հարցը մնում է օրակարգում: Հուսանք, որ ապագայում դա կկարողանանք անել, քանի որ դա կարող է լինել կարևոր գործիք` ոչ միայն միջադեպերի հետաքննությա առումով, այլ նաև տարածաշրջանում լարվածությունը կանխելու համար», - եզրափակել է ՀՀ արտաքին գործերի նախարարը: