Արմինֆո. Սերժ Սարգսյանն ապրիլին կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են Հանրապետական կուսակցության
ղեկավարությանը մոտ աղբյուրները:
Աղբյուրների համաձայն, վարչապետի պաշտոնում Սարգսյանին առաջադրելու մասին որոշումը կհրապարակվի ապրիլի 10-ից հետո, երբ կլրանան նրա լիազորությունները նախագահի պաշտոնում, իսկ արդեն ապրիլի 17-ին Ազգային ժողովում տեղի կունենան նախարարների կաբինետի ղեկավարի ընտրությունները:
Այն փաստը, որ մինչև սահմանադրական հանրաքվեն Սերժ Սարգսյանը խոստացել էր չզբաղեցնել վարչապետի պաշտոնը կառավարման խորհրդարանական կարգի Հայաստանի անցման դեպքում, չի շփոթեցնում հանրապետականներին: «Այո, նա նման խոստում տվել էր, բայց եթե նրա կուսակիցները խնդրեն նրան գլխավորել նախարարների կաբինետը՝ հաշվի առնելով երկրի ու ժողովրդի շահերը, նա կգնա դրան՝ չնայած տված խոստմանը»,-մանրամասնել է աղբյուրը:
Ինչ վերաբերում է ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի ապագային ապրիլից հետո, ՀՀԿ-ում աղբյուրների հետ խոսակցությունից պարզ է դարձավ, որ այդ հարցն առայժմ չի էլ քննարկվել: «Կարեն Կարապետյանն ինքը չի ցանկանում գլխավորել նախարարների կաբինետը 2018 թ. ապրիլից հետո»,- հավաստիացրել է աղբյուրը:
Ինչ վերաբերում է մարտի սկզբին կայանալիք նախագահական ընտրություններին, այստեղ էլ ամեն բան պարզ է. ՀՀԿ-ից կառաջադրվի Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը, ով, հաշվի առնելով խորհրդարանում հանրապետականների ունեցած մեծամասնության առկայությունը, հաղթանակ կտանի: Ըստ որում, աղբյուրները բացառել են հնարավորությունը, որ Սարգսյանը կհրաժարվի ընդունել հանրապետականների առաջարկը:
«Եթե մեր կողմից հրապարակվել է նրան առաջադրելու մասին որոշումը, նշանակում է՝ Արմեն Սարգսյանից նախօրեք ստացվեկ է համաձայություն»,- նշել են աղբյուրները: Նշենք, որ Արմեն Սարգսյանը ՍերԺ Սարգսյանից ժամանակ էր խնդրել մտածելու և Հայաստանի հասարակական ու քաղաքական շրջանակների, Արցախի ու Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար՝ վերջնական որոշում կայացնելու նպատակով: