Արմինֆո. Թուրքիան նախատեսում է Հայաստանի և Վրաստանի հետ սահմանը զինել էլեկտրոնային հսկողության համակարգով: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
«Կարծում եմ, որ առաջիկա երկու ամիսներին համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Առայժմ խոսքը չի վերաբերում մոդուլային պատ կառուցելուն, այլ միայն՝ անվտանգության էլեկտրոնային համակարգի տեղադրմանը»,- ասել է նախարարն Իրանի հետ սահմանին 3 մետր բարձրությամբ և 144 կմ երկարությամբ «անվտանգության պատ» կառուցելու շրջան այցելության ընթացքում, հայտնում է Anadolu-ն:
Ըստ որում, նա փաստել է, որ Իրանի հետ Թուրքիայի սահմանին մոդուլային պատի կառուցման աշխատանքների կեսն ավարտվել են: Սոյլուի խոսքով, թուրքական Աղրի և Իգդիր նահանգների սահմանի երկայնքով մոդուլային պատն անհրաժեշտ էր՝ ինչպես ահաբեկչության դեմ պայքարի տեսակետից, այնպես էլ մաքսանենգության և ապօրինի միգրացիայի կանխման համատեքստում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել հայ-թուրքական սահմանին՝ Կարս նահանգի հատվածում, տեսախցիկների տեղադրման մասին: