Արմինֆո. Երուսաղեմի և Թեհրանի միջև կամուրջի հաստատմանն ուղղված լուրջ աշխատանքը շահաբաժիններ կբերի Երևանին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի հրապարակախոս, հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը:
«Հայաստանն ինքնանկախ է, ունի ունիկալ մշակույթ, պատմություն: Եվ չպատկանելով շիիթական աշխարհին, պարսկական կայսերական արեալին՝ Հայաստանը, ի տարբերություն ուրիշների, շատ լավ հասկանում է Իրանին և կարողանում հիանալի հարաբերություններ հաստատել Թեհրանի հետ: Այդ հարաբերությունները չենք կարող համեմատել նույնիսկ Բաքվի հետ Թեհրանի հարաբերերությունների հետ»,- ընդգծել է քազաքագետը:
Ըստ նրա, հարավային հարևանի նմատմամբ հավասարակշռված քաղաքականության շնորհիվ՝ Հայաստանին հաջողվել է ցույց տալ Իրանին վերջինիս ռազմավարական շահերի համապատասխանությունը Երևանի հետ հարաբերությունների ամրապնդմանը: Հաշվի առնելով միջազգային շփումների ընդլայնման Երևանի շահագրգռվածությունը՝ Էսկինը չի բացառում Հայաստանի և, հնարավոր է, Ռուսաստանի օգնությամբ իսրայելա-իրանական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը:
Իսրայեի և Իրանի ընդհանուր շահերի թվում քաղաքագետը նշել է Սիրիայում իշխանության ղեկին Բաշար Ասադի պահպանումը: Ըստ նրա կանխատեսումների, Սիրիայում իսլամիստական շարժման ներկայացուցիչների իշխանության գալը Երուսաղեմի շահերին չի համապատասխանում:
Իսրայելի և Իրանի միջև տարածքային կոնֆլիկտների բացակայության պայմաններում գաղափարախոսական խնդիրները, ըստ նրա, լիովին կարող են հաղթահարելի լինել: Միաժամանակ, ըստ Էսկինի, Թեհրանի՝ Երուսաղեմին ընդառաջող քայլերը կարող են մեղմացնել Իրանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի տոնայնությունը և ընդհանուր առմամբ քաղաքականությունը: Իսրայելի հետ Հայաստանի մերձեցումն իր հերթին օտար երկրներից հայրանակիցների վերաինտեգրման իսրայելական փորձի օգտագործման հնարավորություն կընձեռի հայերին, նշել է քաղաքագետը: Ըստ նրա, երկարաժամկետ հեռանկարում դա թույլ կտա ավելացնել Հայաստանի բնակչության թիվը մինչև 10 մլն:
«Նոր բան հնարել ձեզ պետք չէ: Այդ մասին են վկայում ձեր կարողությունները գիտության, արվեստի, ընդհանուր առմամբ հասարակական կյանքի մի շարք ոլորտներում, բայց Իսրայելի փորձն ուժեղ պետություն կառուցելու գործում կարող է խիստ օգտակար լինել Հայաստանին»,- ամփոփել է քաղաքագետը: