Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Լեռնային Ղարաբաղում չկարգավորված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում: Պարզ է, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, և որ ՆԱՏՕ-ն այստեղ ուղղակի դերակատարություն չունի»,-ասել է Սթոլթենբերգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ դաշինքն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և ուրախ է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև բանակցությունների վերսկսման առիթով: «Կոչ ենք անում շարունակել
ընթանալ բանակցությունների միջոցով լուծում գտնելու ճանապարհով և խուսափել նոր էսկալացիայից»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը: