Արմինֆո. Երևանի և Բրյուսելի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման հեռանկարները տարբեր կերպ են գնահատվում՝ հիմնականում ելնելով 2013 թ. սեպտեմբերի 3-ին ԵՄ հետ ասոցացումից Հայաստանի հրաժարումից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովում Հայաստանը մտադիր է ստորագրել ԵՄ հետ գործընկերության մասին շրջանակային փաստաթուղթը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որը նախաստորագրվել է մարտի 21-ին: Համապատասխան բանակցություններ էին նախաձռնվել ԵՄ ԱԳՆԽ կողմից` 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում:
«Լրացուցիչ սրություն է հաղորդում Արևմուտքի և Ռուսատանի միջև չդադարող առճակատումը, ինչի հետևանքով, իրականացնելով Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականություն, Բրյուսելն ակտիվորեն առաջ է մղում հետխորհրդային հանրապետությունների համար «եվրոպական ընտրության» գաղափարախոսությունը, ինչն, իբր, նվազագույնի է հասցնում Ռուսաստանից վերջիններիս կախվածությունը: Կարծում եմ, որ նման մոտեցումներ կարձանագրվեն նաև բրյուսելյան գագաթնաժողովի արդյունքներով:
Նշելով Ռուսաստանի և Բելառուսից բացի, «Արևելյան գործընկերության» երկրների շրջանում Հայաստանի հարաբերությունների բարձր մակարդակի փաստը՝ Մարկեդոնովն ընդգծել է, որ Մոսկվան սկսել է հետխորհրդային հանրապետությունների արտաքին քաղաքականության ձգտումները դիտարկել արևմտամետ և եվրասիական վեկտորների միջև ընտրության շրջանակներում արտաքին քաղաքական հավասարակշռության որոնման մեջ: Իրականում, նրա կարծիքով, ընտրությունը շատ ավելի բարդ է՝ բազմաթիվ սահմանափակումների պատճառով:
Վերլուծաբանը նշել է, որ նման մոտեցումը հայկական արտաքին քաղաքականության առանձնահատկությունը չէ, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Ղազախստանն ունի ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր՝ շահագրգռված լինելով Բրյուսելի հետ տնտեսական կապերի ընդլայնմամբ: Եվրամիության հետ կառուցողական երկխոսության անհրաժեշտությունն հատկապես ընդգծում է նաև Բելառուսը, որի առաջնորդը հրավիրված է «Արևելյան գործընկերության» բրյուսելյան գագաթնաժողովին:
«Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը, վերջիվերջո, Ռուսաստանի կամ ԵՄ հետ կոոպերացիայի չի հանգում: Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են Իրանի և Իսրայելի հետ կապերի ամրապնդմամբ, Բելառուսը և Ղազախստանը հետաքրքրված են Պեկինով»,- ամփոփել է վերլուծաբանը: