Արմինֆո. «Հրապարակե թերթը գրում է. «Որքան էլ Սերժ Սարգսյանը, իր բնավորության համաձայն, ձգձգի 2018-ի վարչապետության շուրջ ինտրիգը` միայն վերջին պահին բարձրաձայնելով իր մոտեցումը, հայտնի է, որ ինտրիգն արդեն կարծես հագուցալուծվել է:
Սամվել Կարապետյանը խորհրդակցել է Կարեն Կարապետյանի հետ, երկուստեք հանգել են համոզման, որ «ճիշտըե Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն է` Հայաստանի անվտանգության, այդ թվում եւ ղարաբաղյան հարցի տեսանկյունից, «որովհետեւ Կարեն Կարապետյանին դժվար կլինի Ալիեւի հետ բանակցելը, համ էլ՝ չարժե նման նագրուզկի տակ մտնելե:Դա է նաեւ պատճառը, որ նոյեմբերի 13-ին` «Ռիոե-ի բացման օրը, Սերժ Սարգսյանին է վերապահվել 1 միլիարդ դոլար ներդրման մասին հայտարարելը, որի առյուծի բաժինը հատկացնելու է Ս. Կարապետյանը՝ էներգետիկ ոլորտին: Ընդ որում, հավանաբար, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առաջարկությամբ հանդես կգա հենց ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Թե երբ՝ չասացին»:
Մինչդեռ օրերս մամուլի ասուլիսի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության շուրջ որևէ քննարկում երկրի նախագահի հետ չի եղել, հետևաբար՝ այդ առնչությամբ որևէ պայմանավորվածություն լինել չի կարող: Պատասխանելով իր ապագա ծրագրերի վերաբերալ հարցին՝ վարչապետն ընդգծել էր, որ ուզում է ծառայել Հայրենիքին, և համոզված է, որ ապագան հիանալի կլինի: «Իսկ թե ով կլինի Հայաստանի վարչապետը 2018 թ. ապրիլին, կորոշի Հանրապետական կուսակցությունըե,- նշել էր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ սահմանադրական բարեփոխումների ընդունման դեպքում 2018 թ. իր նախագահական լիազորությունները լրանալուց հետո վարչապետի աթոռին չի հավակնելու: