Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017 10:20
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Արմինֆո.2017 թ. հոկտեմբերի 17-18-ին Երևանում ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական կողմից՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը,

հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, այդ թվում շարունակվեցին քննարկումները երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, տարածաշրջանային անվտանգության, հումանիտար, տնտեսական և այլ հարցերի շուրջ:

 

Կողմերն անդրադարձան նաև երկու երկրների փոխգործակցության խորացման ու ամրապնդման հեռանկարների և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչությունների դերակատարությանը:

 

Խորհրդակցությունների շրջանակներում իրականացվեց Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ իրավապայմանագրային բազայի գույքագրման աշխատանքներ: Արձանագրելով երկու պետությունների միջև ձևավորված լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը՝ կողմերը հաստատեցին դրա կատարելագործման և առանձին ոլորտներում ընդլայնման ուղղությամբ հետագա աշխատանքների կարևորությունը:

 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց արտաքին գերատեսչությունների միջև հաջորդ քաղաքական խորհրդակցություններն անցկացնել 2018 թ. Թբիլիսիում: 

Հոդվածներ նույն թեմայից
Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեները Երևանում փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել
 Չորեքշաբթի, 18 2017 Հոկտեմբերի 12:50

Արմինֆո. Աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և Բելառուսի քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչին ընդունել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: ՀՀ ՔԿ հաղորդման համաձայն,  երեք երկրների քննչական կոմիտեների նախագահներն առանձնազրույցից հետո  ստորագրել են երկկողմ փոխըմբռնման հուշագրեր։

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
4102

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի