Արմինֆո. Չեմ կարծում, թե Մոսկվան ինչ-որ հատուկ քայլեր կձեռնարկի և ջանք կգործադրի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության ուղղությամբ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
«ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությունից հետո ԶԼՄ-ներում վերստին աշխուժացել են հայտնի «Լավրովի ծրագրի՚ քննարկումները, սակայն, իմ կարծիքով, այդ ամենը ոչ ավելին է` քան ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության գաղափարի շուրջ շահարկումներ: Ընդ որում, Բաքվին` Ռուսաստանի նախաձեռնած միությանը միանալն, ընդհանրապես, պետք չէ: Բացի այդ, Հայաստանն ու Ադրբեջանը նույն միությունում պատկերացնելը, պարզապես, անհնար է՚, - ընդգծել է քաղաքագետը:
Հոկտեմբերիկ 6-ին ռուս-հայկական 6-րդ տարածաշրջանային համաժողովում Ռուսաստանի նախագահի տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գծով խորհդրական Սերգեյ Գլազևն Ադրբեջանին ԵԱՏՄ ընդունելու Ռուսաստանի որոշումը պայմանավորել էր Հայաստանի դիրքորոշմաբ: Մասնավորապես, նա ընդգծել էր, թե նոր անդամների ընդունելու որոշումը կայացվում է փոխհամաձայնեցման հիման վրա, և Երևանը լիովին կարող է օգտվել վետոյի իրավունքից:
Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության թեման պարբերաբար հայտնվում է Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտաքաղաքական շրջանակներում: 2015 թվականին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չէր բացառել նման հնարավորությունը, ինչի առնչությամբ Հայաստանի նրա պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ում այդ հարցը չի քննարկվում, հիշեցնելով, որ նման որոշումները պետք է կայացվեն փոխհամաձայնությամբ: