Արմինֆո.Հոկտեմբերի 21-ին Հայաստանում կանցկացվի երրորդ համապետական շաբաթօրյակը: Այդ մասին այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստանե ծրագրի շրջանակում իրականացվել է ծավալուն աշխատանք, կազմակերպվել է 2 համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում, արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստանե ծրագրի պատասխանատուներ: Մշակվել և Ազգային ժողով է ներկայացվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն ու պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման վերաբերյալ հանձնարարականի արդյունքում, արդեն իսկ կնքված պայմանագրերի թիվն ավելացել է երկու անգամ և կազմում է սուբյեկտների ընդամենը 25 տոկոսը, ինչպես նաև ավելացել են աղբահանության համար վճարումների ծավալները (առանց Երևանի) ընդամենը 51.2 տոկոսովե-ասել է կառավարության ղեկավարը և հավելել, որ չնայած արձանագրված արդյունքներին՝ առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված շարունակական միջոցառումների և լրացուցիչ արդյունքների:
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով, հետևողականորեն շարունակել «Մաքուր Հայաստանե ծրագրի շրջանակում աշխատանքները` համաձայն հաստատված ծրագրի ու աշխատանքային պլանների: Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվել է ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև հետևողական լինել իրականացվող ծրագրերի պատշաճ կատարման ու ժամանակացույցի առումով: «Իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի 25 տոկոս ցուցանիշը բավարար չէ: Մինչև տարեվերջ պայմանագրերը պետք է կնքվեն 100 տոկոսով, նույնը վերաբերում է նաև աղբահանության հավաքագրումներինե,- ասել է վարչապետը:
Արմինֆո.Ծխախոտը չսահմանված վայրում նետելու համար առաջարկվում է սահմանել առնվազն 16 հազար դրամ տուգանք:
Արմինֆո.Աղբահավաքության հետ կապված վիճակն ուղղակի ողբերգական է, այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: