Արմինֆո.Հոկտեմբերի 4-ի նիստում Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՚ օրենքում ուղղումները:
Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի ասելով, կառավարության ներկայացրած փաստաթուղթը բխում է նոր սահմանադրության պահանջներից: Դրանում կանոնակարգվում են ավագանու խորհրդի և քաղաքապետի փոխհարաբերությունները: Նոր օրենսդրական ակտի նորամուծություններից մեկն այն դրույթի ներառումն է, որի համաձայն, Երևանի ավագանու խորհրդի առանձին խմբակցություններ այսուհետև հանրաքվեի անցկացման հարց բարձրացնելու հնարավորություն չեն ունենա, ինչը հարուցել է «Ելք՚ ընդդիմադիր խմբակցության սուր հակազդեցությունը: Այդ իրավունքը վերապահվում է քաղաքապետին և ավագանու խորհրդի անդամնեի 1/3-ին:
Հավելենք նաև, որ Երևանի ավագանու խորհրդի խմբակցությունները 2009 թվականից ունեցել են նման իրավունք, սակայն ոչ մի անգամ դրանից չեն օգտվել:
Արմինֆո.Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին՚ օրենքում: