Արմինֆո.Հակառուսական և հակաեվրասիական տրամադրությունները Հայաստանում կրում են պատվիրված բնույթ: Այդ են վկայում «Ժողովրդի ձայն՚ ակումբի դիտարկման արդյունքները:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը, դիտարկումն անցկացվել է հայկական 6 էլեկտրոնային ԶԼՄ-ների շրջանում, որոնք առավել ակտիվորեն են լուսաբանում տարբեր հասարակաքաղաքական գործիչների հակաեվրասիական և հակառուսական դիրքորոշումները: Ղուկասյանի ասելով, իրենց անցկացրած դիտարկման նպատակը որոշ լրատվական ռեսուրսների նյութերի բովանդակության ուսումնասիրումն էր հունիս-սեպտեմբեր ամիսներին, երբ ակտիվորեն արծարծվում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության թեման: Բանախոսի հավաստմամբ, այդ շրջանում 50 տոկոսով ավելացել է ռուս-հայկական հարաբերությունների, ԵԱՏՄ և ՀԱԿՊ Հայստանի մասնակցության մասին բացասական տեղեկատվությունը: «Այդ լրատվական հոսքերը մասամբ ապատեղեկատվություն են ներառել, ինչպես նաև` միակողմանի լուսաբանում՚, - նշել է Արման Ղուկասյանը, հավելելով, որ վերջին երեք ամիսներին իրենց ուսումնասիրած ռեսուրսները չեն լուսաբանել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության գոնե մեկ դրական նորություն, ինչը, նրա համոզմամբ, վկայում է տվյալ ԶԼՄ-ների հակառուսական գործունեության և պատվիրված լինելու մասին:
Արման Ղուկասյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի շատ արևմտամետ կայքեր ունեն օտարերկրյա ֆինանսավորում, որոնց նպատակն է Հայաստանի եվրասիական գծի և ռուս-հայկական հարաբերությունների վարկաբեկումը: Նա նաև փաստել է, որ այդ կայքերի նյութերում ոչինչ չի ասվում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում իրական աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքնեիր մասին:
Նա նաև հաղորդել է, որ ակումբը նախապատրաստում է այն հասարակաքաղաքական գործիչների ցուցակը, որոնք վերջին ժամանակներմ ակտիվորեն հանդես են գալիս ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության գաղափարներով և դա անում են դրսից պատվերով: Ղուկասյանի ասելով, ցուցակը կհրապարակվի առաջիկայում` այդ անձանց պատվիրված գործունեության մասին ապացույցների և փաստերի հետ միասին: