Արմինֆո. Կալանավորված ընդդիմադիր գործիչ Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամներին բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանությունից, բերան են ենթարկվել Եղնուկյանի տիկինը և երեք չափահաս զավակները: Ոստիկանությունում, սակայն, չճշտեցին նրանց բերման ենթարկելու պատճառները` խոստանալով ավելի ուշ հաղորդել մանրամասների մասին:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը կալանավորվել է նախորդ տարվա հուլիսին ՊՊԾ գունդը զավթած «Սասնա Ծռերին՚ աջակցելու համար:
Արմինֆո.«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը, ով մեղադրվում է «Սասնա ծռերին» աջակցելու համար, դադարեցրել է հացադուլը:
Արմինֆո. Ընդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ, «Երևան – Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Կարո Եղնուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում երկայացրել է իր նկատմամբ հալածանքի պատճառները: ԱրմԻնֆո-ին տրամադրված Եղնուկյանի հայտարարության տեքտում ասվում է.
Արմինֆո. «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը Կարո Եղնուկյանին կոչ են արել դադարեցնել հացադուլը: Հոկտեմբերի 19-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից Եղնուկյանին հղած նրանց նամակում, մասնավորապես, ասվում է. «Հացադուլը քաղբանտարկյալի համար պայքարի ծայրահեղ միջոց է: Սակայն այս մարդատյաց և հակահայ ռեժիմի համար մարդու կյանքը և առողջությունը ոչ մի արժեք չունեն: Միևնույն ժամանակ՝ քո հացադուլի շնորհիվ քո և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումներն ավելի լայն հանրային ու միջազգային ուշադրության արժանացան: Հորդորում ենք քեզ բավարարվել այդ արդյունքով ու խնայել առողջությունդ և ուժդ ու եռանդդ օգտագործել պայքարի նպատակին այլ ձևերով ծառայելու ուղղությամբ»:
Արմինֆո. Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել «Սասնա Ծռեր» խմբավորման զինյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: