Արմինֆո.Եվրամիությունը հայկական կողմի հետ մշտապես երկխոսության մեջ է այնպիսի զգայուն թեմայի շուրջ, ինչպիսիք են քաղբանտարկյալները: Սեպտեմբերի 14-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պիտեր Սվատվալսկին:
Նա նշել է, որ այդ հարցը քննարկվում է ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Դիվանագետի խոսքերով, չնայած այն բանին, որ Հայաստանի իշխանությունները ժխտում են երկրում քաղբանտարկյալների առկայությունը, այս հարցով Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությունը դրական է ընթանում: Նա նաև ավելացրել է, որ ԵՄ-ն իրավունք ունի հնչեցնել այդ հարցը և կատարել քննարկումներ:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով ներկայումս Հայաստանում բանտարկյալներ չկան, իսկ մի շարք ընդդիմադիր գործիչներ գտնվում են քրեական գործերի վարույթում: