Արմինֆո. 2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածություն առաջադրելու առանձնաշնորհը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատկանում է կառավարող ՀՀԿ-ին , որը բացարձակ մեծամասնություն ունի Ազգային ժողովում, և հենց որ ՀՀԿ-ն հայտնի իր դիրոքրոոշումը նախարարների կաբինետի ապագա ղեկավարի թեկնածության վերաբերյալ, «Ծառուկյան՚ դաշինքը կհրապարակի իր տեսանկյունն այդ առնչությամբ: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ծառուկյան՚ դաշինքի ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը:
«Ժողովուրդը կամավոր իր ձայները տվեց ՀՀԿ-ին, և ընտրությունների ընթացքում ոչ մի կեղծարարություն չի եղել, պարզապես, ընտրողներն ընտրել են իրենց «բակային հեղինակությանը՚ կամ վարվել տեղական վարչակազմի ղեկավարի ցուցումով, սակայն, հավաստիացնում եմ ձեզ, այդ մարդիկ չեն կարող հարցեր լուծել: Հիմա արդեն ուշ է, վարչապետի թեկնածության ընտրության իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին, և ոչ ոք ոչինչ անել չի կարող՚, - բացատրել է Ծառուկյանը: Նա ընդսմին չի բացառել ՀՀԿ հետ կառավարող կոալիցիայում «Ծառուկյան՚ դաշինքի համախմբման հնարավորությունը:
Նշենք, որ Հայաստանի կառավարման խորհրդարանական ձևի անցումից և 2018 թվականի ապրիլին երկրի նախագահի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո հանրապետությունը կընտրի նոր վարչապետ, որը, հիմնական օրենքի համաձայն, կդառնա երկրի ղեկավարը: Չնայած այն հանգամանքին, որ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին խոստացել էր պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո չառաջադրվել վարչապետի պաշտոնի համար, եթե սահմանադրական բարեփոխումներն ընդունվեն, իշխանության կուլուարներում չեն բացառում այն հնարավորությունը, որ 2018 թվականի ապրիլին հենց նա կգլխավորի նախարարների կաբինետը:
Արմինֆո. «Վարչապետ Կարեն Կարապետյանն իմ բարեկամն է: Կոռեկտ չէ, երբ բարեկամը բարեկամի մասին կարծիք է հայտնում, սակայն, երբ մենք հանդիպում ենք դեմ առ դեմ, ես նրան ասում թե լավը, թե վատը՚, - «Ծառուկյան՚ դաշինքի առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն այդպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինքն ինչպես է գնահատում Կարեն Կարապետյանի և նրա կաբինետի վերջին տարվա գործունեությունը:
Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վստահում է Հայաստանի բնակչության միայն 10%-ը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Արմինֆո. «Ծառուկյան» դաշինքի քաղխորհրդի այսօրվա նիստում քննարկվել և որոշվել է 6-րդ գումարման Ազգային ժողովում այդ քաղաքական ուժից պաշտոնների հարցը:
Արմինֆո. «Ծառուկյան» դաշինքում կրքերը բորբոքվում են. խորհրդարանական ընտրություններում հաղթած վարկանշային թեկնածուները մտադիր չեն հրաժարվել իրենց մանդատներից` ինչպես նախատեսել է Գագիկ Ծառուկյանը:
Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Առինջի թիվ 29/29 ընտրատեղամասում:
Արմինֆո. Այսօր Հայաստանի քաղաքացիներն անդունդի եզրին են գտնվում, անկախ այն բանից՝ քաղաքում են ապրում, թե սահմանամերձ գյուղում, հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ամփոփելով նախընտրական արշավի արդյունքները: