Արմինֆո.Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը` ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները: Այդ մասին այսօր կառավարության նիտում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարին բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով 3-ամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին։ Հանձնարարվել է նաև պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում մինչև տարեվերջ ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմները: Առողջապահության նախարարությունը 3-շաբաթյա ժամկետում պետք է կատարի նաև թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն՝ հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և կառավարության աշխատակազմ ներկայացնի համապատասխան առաջարկություն։
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդես է եկել վճարովի ծառայությունների համար դրամարկղ մուտք եղած միջոցներից ավելի մեծ տոկոսներ բժիշկներին հատկացնելու օգտին:
Արմինֆո.2017 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի պետծառայողներին սոցփաթեթի շրջանակներում տրամադրվող բժշկական ծառայությունների նոր կարգը: Համապատասխան փոփոխությունների օրինագիծը, հաստավել է ՀՀ կառավարության հուլիսի 27-ի նիստում: «Այս օրինագիծը կարելի է դիտարկել որպես փորձնական, հետագայում Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման համար»,-հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևան Ալթունյանը, պատասխանելով ԱրմԻՆֆո գործակալության հարցին: